Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ , որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ։Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփխան, ան հետևանքով։ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասղ որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ, կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։
Սուր շնչառական վարակներ
Հաճախ գալիս են ծնողները` նշելով, որ երեխան շուտ-շուտ է հիվանդանում: Ըստ ԱՀԿ խորը և ծավալային հետազոտությունների` վաղ տարիքի երեխաների համար հիվանդացության միջին ցուցանիշը կազմում է` գյուղաբնակների դեպքում` տարին 3-5 անգամ, իսկ քաղաքաբնակների համար`5- 8: Ընդ որում` ինչքան քաղաքը մեծ է, այնքան վարակներն ակտիվ են: Այս ցուցանիշը տարածվում է գրեթե բոլոր երկրների վրա:Շնչառական հիվանդությունների ընթացքի վրա ազդող գործոնները տարբեր են: Օրինակ` ծխախոտի ծուխը վնասում է շնչուղիների լորձաթաղանթը, ինչն էլ իր հերթին հող է նախապատրաստում վիրուսների համար: Ծուխը նպաստում է ցածր դիմադրողական հատկություններ ունեցող լորձի արտադրությանը, իջեցնում է լորձաթաղանթի կայունությունը վիրուսների նկատմամբ: Մյուս գործոններից է օդի աղտոտվածությունը: Եթե PM10 մակարդակը բարձր է, ապա այն անմիջապես ազդում է շնչուղիների վրա, իսկ Երևանում այս ցուցանիշը բարձր է:
Երեխայի իմունիտետի բարձրացման գործում կարևոր են նաև էնդոգեն գործոնները: Օրինակ, թե ինչպես է սնվում երեխան:Պարզ է, որ եթե շնչառական խնդիր է, շարքում ամենադժվար հիվանդությունը թոքաբորբն է: Ոչ մի հիվանդություն այնքան վնասակար չէ, որքան այս մեկը:Հաճախաշնչություն, թուլություն, երեխայի մոտ քնկոտության զարգացում, թուլություն, բարձր, կայուն մնացող ջերմություն. սրանք այն նշաններն են, որոնց դեպքում ծնողը պետք է անհապաղ դիմի բժշկի:Քանի որ այս հիվանդությունների բացարձակ մեծամասնությունը վիրուսային են, հակաբիոտիկ չեն պահանջում: Բարեբախտաբար, մեզանում քչացել են մարդիկ, ովքեր նման դեպքերում երեխային տալիս են հակաբիոտիկ: Կան հստակ մոտեցումներ` երբ տալ, ինչ տալ: Իսկ ամենապարզ խորհուրդը, որ կարող ենք տալ վիրուսային հիվանդությունների զարգացման դեպքում` փորձել կերակրել, դեղորայք տալ միայն ցուցումով, կարևորել ինֆեկցիաների տարածման կանխարգելումը:
Կորոնավիրուսի մասին. Ինչպես պաշտպանվել
Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր։Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:
Կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսը փաստորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Վարակը մոտենում է նաև Հայաստանին։ Այդ պատճառով Հայաստանի օդային և ցամաքային սահմանը Իրանի հետ գրեթե փակ էր։ Վրաստանում ևս հայտնաբերվել է հայտնա կորոնավիրուս, սակայն սահմանը փակելու անհրաժեշտություն Հայաստանի կառավարությունը դեռ չի տեսնում։Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում դիմակայել կորոնավիրուսին։ Թեման քննարկում են «Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերը՝ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիաննա Թորոսյանը, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, բժիշկ Հայկ Մանասյանը և Չինաստանից վերջերս վերադարձած Դավիթ Առաքելյանը։Լիաննա Թորոսյան. – Ոչ, վիրուսին, ընդհանրապես միկրոօրգանիզմներին որևէ արտոնագիր պետք չէ այս կամ այն երկիր ներթափանցելու համար։ Մինչ օրս իրականացվել է 100 հետազոտություն՝ արդեն 100 հետազոտություն, ի դեպ, ասեմ, որ 100 հետազոտության մեջ նաև եղել են ոչ միայն, ասենք, հիվանդ, պացիենտը ունեցել է ջերմություն և ունեցել է ճանապարհորդային անամնեզ, այո, ճանապարհորդային անամնեզը լինելով, այդ թվում նաև չունենալով որևէ գանգատ, բայց դուք էլ նաև տեղեկացված եք, որ շատերը, էսպես, անհանգստացած, խուճապի մեջ՝ «մեզ հետազոտեք», և այլն, և այլն, այ էս ամբողջի համատեքստում, այս 100 հետազոտության պատկերով՝ մենք այսօրվա դրությամբ կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք չունենք։ Կարող ենք ժամը ֆիքսել, որպեսզի խոսենք այս պահի և այս ժամի դրությամբ։Հայկ Մանասյան. – Ինչո՞ւ խուճապ։ Կամ էդ առողջապահական մարմինների խուճապը որտեղի՞ց եկավ։ Տեսեք՝ ամեն նոր վիրուս, նոր, մարդկությանը հայտնի նոր հիվանդածին հարուցիչ առաջացնում է, էսպես, անակնկալ, ինչու՝ որովհետև նոր վիրուսը ավելի անկանխատեսելի և ավելի ագրեսիվ է, քան էդ նույն վիրուսը, եթե արդեն մեկ, երկու, երեք տարի հայտնի է մարդկանց շրջանում որպես վնասատու, որպես հարուցիչ։ Եվ սահմանափակում ենք մենք ոչ թե առհասարակ կորոնավիրուսը, այլ կորոնավիրուսի այն տարատեսակները, որոնք առաջացնում են ծանր հիվանդության ընթացք, առաջացնում են մահացություն, այսինքն՝ բոլոր էն դեպքերը, իսկ բազմաթիվ դեպքեր, հայտնաբերվածից միգուցե մի քանի անգամ շատ դեպքեր, կորոնավիրուսը տարածվում է առանց լուրջ կլինիկական նշաններ առաջ բերելու։Դավիթ Առաքելյան. – Իջանք «Զվարթնոց»՝ ջերմաչափման սարքով չափում էին բոլորի ջերմությունը, լրացրեցինք հասցեական քարտերը, ես, իհարկե, ի սկզբանե նախատեսել էի, որ մենք պահելու ենք կարանտին, մի քանի օր անց, ինձ լավ չէի զգում, գնացի Նորքի ինֆեկցիոն։ Շատ լավ դիմավորեցին, բժիշկը ինձ դիմավորեց առանց դիմակ, «աաա՜», — ասեց, — «էտի մեր գենին չի կպնում»։Նարեկ Վանեսյան. – Երբ արդեն կա դրա համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, դա նշանակում է, որ դրանով սկսել են զբաղվելը։ Ճիշտ ճանապարհը հետևյալն է, որ, առաջինը՝ եթե մարզում տեղակայված բժշկական կազմակերպություն է, ապա ինքը որոշակի թվով հիվանդներ իզոլացնելու հնարավորություն պիտի ունենա՝ սկսած շենքային պայմաններից, համապատասխան նյութական բազայով, տեսեք, ֆիքսվեց, որ հստակ դեղորայք չկա բուժման համար, բայց որոշակի հակավիրուսային բուժման էնտեղ նաև ցուցում կա, որ չի կարելի հեղուկների օգտագործումը, ենթադրենք, կատարել ուդառնի դոզաներով՝ էսպիսի կոնկրետ ցուցումներ կան տրված, որ հիվանդանոցները պիտի անեն։ Հիմա, Երևանում ես գիտեմ հիվանդանոցներ, որոնք որոշակի նյութական առումով պատրաստվածություն ունեն և շարունակում են պատրաստվել։
02.28.2020
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականին։Ինքնագիրը չի պահպանվել։Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականին՝ «Հորիզոն» օրաթերթի № 258-ում, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 185186)Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվեl է Կոստանդնուպոլիսոիմ լույս տեսած բանաստեղծությունների գրքից։
02.21.2020
Երկուսնել Հայրենիքի և Լեռների Մասին են։ Թե երբ կգա մի օր, բացվի պայծառ առավոտ։
Շրջակա միջավայրի ախտոտում
Վերջին տարիներին ավելի հաճախ են լսվում տարբեր կազմակերպությունների գործողությունների հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտման դեպքերի մասին։
Հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից ջրային ավազան աղտոտիչների մեծ ծավալի արտահոսքերը, պոչամբարների վթարները, օդի աղտոտման չափաքանակների գերազանցումները Ալավերդիում, Արարատում, Հրազդանում եւ Երեւանում, բուսական եւ կենդանական աշխարհին հասցված անդառնալի կորուստները Տավուշում եւ Լոռիում։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն միանշանակ է, որ Հայաստանում տվյալ ոլորտի խնդիրները մեծամասամբ պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով վնասի հատուցման ոչ բավարար կարգավորմամբ, ինչն էլ իր հերթին բերում է շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատու մոտեցմանը։
SUBSCRIBE PLEASE
Ճամփորդություն դեպի Հայաստանի Նկարիչների Միություն
Մենք այցելեցինք Նկարիչների միություն, որտեղ ներկայացված էին երիտասարդ քանդակագործների քանդակները։Այնտեղ կային նաև Ալիս Գևորգյաի և Լևոն Հարությունյանի աշխատանքները, այնտեղ տեսանք տարբեր նմուշներ և ծանոթացանք ոճերի բազմազանության հետ։Նաև կատարեցինք աշխատանքների վերաբերյալ քննարկումներ։
06.02.2020
Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի’ հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։
Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների’ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիեին ազատ արձակելով’ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար’ արահետներին, դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը’ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշրը վրա էր հասնում ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին, քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։



