Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները: 1910–12 թթ-ին Պողոս Մակինցյանի, Ալեքսանդր Ծատուրյանի, Կարեն Միքայելյանի հետ հրատարակել է «Գարուն» ալմանախը (3 հատոր), 1912 թ-ին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչական ընկերությունը:1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից: 1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք: 1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին` որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը: Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:
Ֆրանսիայի Հեղափոխություն
Մարքսիստ պատմաբանները նշում են, որ այս հեղափոխությունը կապիտալիստական բնույթի էր և անվանում են այս հեղափոխությունը բուրժուական, նրանք հիմք են ընդոունում այն հավանական տեսակետը, որ բուրժուաները մեծ դեր են ունեցել այս ապստամբությանը։ Շատ պատմաբաններ համաձայն չեն այս տեսակետի հետ և առաջադրում են հետևյալ տեսակտեները․
- Ավատատիրությունը Ֆրանսիայում վերացել է հեղափոխությունից մի քանի հարյուրամյակ առաջ․
- հեղափոխությունը միավորել է ոչ միայն խոշոր հողատերերին, այլ նաև խոշոր կապիտալիստներին։
- հենց ֆրանսիական արիստոկրատիան է հեղափոխությունից 25-30 տարի առաջ զարգացրել կապիտալիստական հայացքները։
- հեղափոխությունը սկսել են հասարակ մարդիկ, ովքեր որևէ արտոնություններ չունեին, այնուհետև նրանց են միացել բուրժուազիայի ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Ֆրանսիայի միջին դասակարգը:
- նրանցից շատերը, ովքեր հրաժարվեցին իշխանությունից մեծամասնությունը, ոչ թե բուրժուազիայի ներկայացուցիչներ էին, այլ հարուստ ազնվականներ, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում իշխանության մեջ հավաքում էին հարկեր և այլն։
Հոմանիշ և տառալրացում
Բաղմաթիվ-բազում
բանակ-զորք
գոռոզ-ինքնասեր
տղաշարդ-Այր
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարգծևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարգևներից մի լավ ջարդստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթպևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեքցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփլեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թագերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։
Բնավորություն և Խառնվաժք
Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար։
Սիմվոլիզմ
Սիմվոլիզմը համակենտրոնացված է մարդկանց ներաշխարի վրա, նա ձգտում է բացահայտել նրանց հոգեկան վիճակը նա կարողանու է արտահայտել զգացմունքները բառերով։Սիմվոլիզմը ներկայացվել է նաև կերպարվեստում և թատրոնում։
Իրանի և Ամերիկայի ներկա դրությունը
Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «գիշերվա գործողությունը պարզապես ապտակ էր, բայց Միացյալ Նահանգները պետք է դուրս գա տարածաշրջանից», հաղորդում է IRNA գործակալությունը։Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել հետևել Ամերիկայի օրինակին և դուրս գալ 2015 թվականի միջուկային պայմանագրից, պնդելով, թե «Իրանն է Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության սպառնալիքը»:
Ճանճերի Տերը
Վեպի կերպարները աշակերտներ են, ովքեր վթարի ընթացքում հայտնվել են անմարդաբնակ կղզում։Այստեղ ներկայացված է հասարակության բոլոր խավերը՝ թույլ անհատից մինչև բռնակալ առաջնորդ, որը իր շուրջն է հավաքում իր նման ստոր մարդկանց։Նրանց մի մասը հասարակ աշակերտներ էին, իսկ մյուս մասը երգչախմբի տղաներ, որոնք սկզբից ներկայանում են որպես քաղաքակիրթ ամգլիացիներ, իսկ հետո դառնում վայրի գազաններ։Տղաներից մեկը՝ Ռալֆը, որը ավելի ուժեղ ու ճարպիկ էր, իշխանությունը ձեռքն է վերցնում։Նա գտնում է մի խեցի, որի միջոցով ժողովներ է հրավիրվում և այդ խեցու օգնությամբ ապահովում նրանց ձայների իրավունքը։Նա այս խեցին օգտագործում է որպես զենք մյուս տղաներին իրեն ենթարկելու համար։Ջեքն էլ իր երգչախմբի տղաների հետ միասին սկսում են հալածել և ծաղրել իրենցից թույլ անհատներին։Խումբը բաժանվելով երկու մասի,ստեղծում է հակամարտություն։Նրանք դավեր են նյութում մեյը մյուսի նկատմամբ։Նրանց հարաբերությունները գնալով վատանում է, խաթարվում է նրաց հոքեկան անդորը։Նրանց մեջ արթնանում է վայրի գազանը, որի պատճառով լինում է նաև մարդկային զոհեր։
Երկու Արվեստագետ
Ստեղծագործությունը պատմում էր երկու քանդակագործների մասին, ովքեր ցանկանում էին իրենց ոգու ամբողջ գեղեեցկությունը տալ քանդակին։Առաջին արվեստագետը շտապում էր, աշխատում էր գիշեր-ցերեկ, իսկ մյուս ըչեր շտապում և այդ ամենը անում էր ուրախ և զվարդ։ Առաջին արվեսագետը ավարտեով աշխատանքը, կարծում էր, որ իր ամբողջ հոգու գեղեցկությունն է արտացոլել այդ քանդակի մեջ։Նա հիանում էր իր ստեղծած գեղեցիկ արձանի մարմնացումով։Երկրորդ արվեստագետը, որը իր գործը կատարում էր ուրախ զվարդ, ավարտելուց հետո գոհ չմնաց իր աշխատանքից։Նա հիասթափվել էր իր սեփկան քանդակից, քանի որ իր հույսերը չէին արդարացվել։Առաջին արվեստագետը գուհ էր իր աշխատանքից, քանի որ արժանացել էր ժողովրդի սիրուն։Նա բավարարվում էր իր փոքր կատարած աշխատանքով և չի ցանկանում հասնել կատարելության։Երկրորդ արվեսագետը թերություններ է գտնում իր քանդակի մեջ և ամեն կերպ ցանկանում էր հասնել կատարելության։Այսպիսով յուրաքանչյուր մարդիկ եռանդով և աշխատասիրությամբ պտի հասնել կատարելության։
Ինչ է պոչամբարը
Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:
Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագրիը կնքվում է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի աշխատողը պարտավոր է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ նրա մասնագիտության կամ որակաորման սահմաններում։Աշխատանքային պայմանագիրը խիստ սահմանված պահանջներ ունի։Աշխատանքի պայմանագրի մեջ նեռարվում է․ աշխատանքի վայրը, կատարվող աշխատանքին համապատասխան վարձատրությունը, աշխատանքը սկսելու ամսաթիվը, աշխատանքային ժամի, այսինքըն դրույքի չափը։Պայամանգիրը կնքելիս անհրաժեշտ է հիշել հետևյալ կանոնները․պայմանագրում ներառած պայմանները չպետք է տարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից։Աշխատանքային պայմանագիրը, ի հակառակ քաղաքացիաիրավական պայմանագրի, տալիս է աշխատողին հետևյալ արտոնությունները․ վարձատրվող արձակուրդի իրավունք, վերապատրասման հնարավորություններ, հիվանդության ժամանակահատվածում վարձատրություն, աշխատանքային ստաժի գումարում, սահամնում է լրացուցիչ աշխատանքային ժամերի վարձատրության կարգը։Գործատուն պարատավոր է գրանցել աշխատողին սոցիալիական ապահովագրությունների վարչությունում աշխատանքը սկսելուց 7 օրվա ընթացքում։Գործատուն նաև պետք է պահպանի աշխատանքային ժամի պայմանները։Աշխատանքային պայմանագիրը սահմանում է գործատուի և աշխատողի պարտականությունները։