Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը։ Պատմականը վեպում։ Մուրացանի գաղափարը։

Պատմական շրջան
Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։ Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։ Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։ Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։

Գաղափարը

Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել ի սերը հայրենիքի նկատմամբ։ Մուրացանը իր ստեղծագործությունը գրեկու ժամանակ աչքի առաջ է ունեցել հայ ժողովրդին, նրա անցյալը, նրա տխուր պատմությունը և նրա ներկան։ Նա համարել է որ թշնամու դեմ կռվելը, հայրենիքի ազատության համար մեռնելը ժողովրդի սրբազան պարտքն։Հրկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարել։

Պատմավեպեր։ Ռոմանտիզմը պատմավեպերում։ Րաֆֆու «Սամվել» վեպը, սյուժեն, գաղափարը, գրելու նպատակը, պատմականը:

Պատմավեպ, վեպ, որը կառուցված է պատմական սյուժեյի վրա, որը գեղարվեստական ձևով ներկայացնում է որևէ դարաշրջան, պատմության որոշակի ժամանակահատված։ Պատմավեպում ժողովրդի կյանքի այս կամ այն դրվագն է, որը հագեցած է կարևորագույն դեպքերով։ Պատմավեպում պատմական իրականությունը համադրվում է գեղարվեստականի հետ, պատմական փաստը՝ գեղարվեստական հնարանքի, իրական պատմական դեմքերը՝ մտացածին կերպարների, իսկ մտացածինը տեղադրված է նկարագրվող ժամանակահատվածի սահմաններում։ Պատմավեպում բոլոր պատմություններն արվում են պատմական իրադարձությունների ֆոնին։

Ներկայացնենք հայ ռոմանտիկական վեպի առանձահատկությունները, որոնք բնորոշ են մեր վիպագրությանը։ Հայկական ռոմանտիզմը հայոց պատմության մեջ հայտնաբերում է մաքառման ուժը և դարերի փորձն իմաստավորում է ազատագրական պայքարի գաղափարով:
Պատմությունը դիտում է որպես տրամաբանական ընթացք և այս իմաստով պատմական հայրենասիրությունը մերձեցնում նոր ժամանակների ազգային ձգտումներին, հայրենասիրությանը ներարկում խորապես արդիական բովանդակութամբ:
Ռոմանտիկական վեպը կրում է առավելապես գաղափարական բնույթ:
Ռոմանտիկները անձնակացրին հայրենիքի ըմբռումը, ռոմանտիկական հերոսը հայրենիքը տեղադրում է իր բնական էության մեջ:

Սյուժե
Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Գաղափարը և Գրելու նպատակը

Վեպի հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բյուզանդի և Մովսես Խոենացու<<Հայոց պատմությունները>>։ գրելով այս վեպը նա նպատակ է ունեցել ներկայացնել մեր պատամական անցյալը, երբ հայսատանը գնվում էր օտար լծի տակ։

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

20-րդ դարի սկզբին Կարսում կային մի քանի ուսումնական հաստատությունների. եռամյա ուսումնարանը, որը գործում էր 1880թ.-ից, կաթոլիկ եկեղեցական-ծխական ուսումնարանը, քաղաքային մեկդասյա դպրոցը, Ջամբազյանի երրորդ կարգի մասնավոր դպրոցը և 1905թ.-ին բացված լուսավորչական եկեղեցուն կից ծխական դպրոցը: Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: 1916թ. կեսերին Չարենցը հեռանում է բանակից և գնում Թիֆլիս, այնտեղից` Կարս, հետո` Կարինե Քոթանջյանի հորդորով` Մոսկվա, որտեղ գրական կյանքը բուռն վերելք էր ապրում: Ճանապարհածախսը հոգում է Աբգար աղան: «Ուզում էի Մոսկվա գնալ: Հնարավորություն չկար: Աբգար աղան ու մայրս դեմ էին: Վերջը մայրս համոզվեց, բայց Աբգար աղան հակառակում էր: Այնուամենայնիվ ելքը գտնվեց. չգիտեմ` մորս աղաչանքներն օգնեցին, թե Աբգար աղայի շահասիրությունը: Համաձայնվեցին, որ գնամ սովորելու և, միաժամանակ, Աբգար աղայի մոսկովյան գործակալ դառնամ` գորգավաճառության գծով: — Տո, ե՜ս… ու առևտրական գործակալ… Ինչ արած, համաձայնվեցի: Աբգար աղան ռոճիկ նշանակեց, ճանապարհածախս տվեց: Էփեջա փող ընկավ ձեռքս»,— այսպես է նկարագրում Չարենցն այս միջադեպը:

1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը. 1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն…

Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը,  որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից:1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել  Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր: 1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը:Վարուժանը գրել է 1896 թ-ից: Նրա առաջին՝ «Սարսուռներ» (1906 թ.) գրքի հիմնական բովանդակությունը կյանքի տառապանքից ծնված վիշտն է և ամոքման բաղձանքը, ծանր իրականության և գեղեցիկ երազների հակադրության հոգեկան դրաման («Մուրացիկը», «Հիվանդ է», «Մոխիրներուն առջև», «Մուսայիս», «Ձյունե դագաղ» և այլն):«Ցեղին սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է. մեկտեղվել են ցեղի մորմոքն ու արյան ընդվզումը, ապրելու հավատն ու մարդասիրությունը: Բաղկացած է «Ձոն» (որպես բնաբան) և «Նեմեսիս» (նախերգանք) բանաստեղծություններից, 2 բաժնից և «Հովիվը», «Արմենուհին», «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպերից: Առաջին՝ «Բագինին վրա» բաժնում պատկերված է զոհաբերվող ժողովրդի տառապանքն ու ողբերգությունը («Ջարդը», «Կիլիկյան մոխիրներուն», «Մարած օջախ»), պանդխտության ցավերը («Կարոտի նամակ», «Ծեր կռունկը»), սոցիալ-քաղաքական ճնշումները («Հորս բանտին մեջ», «Լվացարարուհին», «Օձը»), երկրորդ՝ «Կրկեսին մեջ» բաժնում հեղինակը ներկայացրել է պայքարող հայորդիներին («Առևանգիչը», «Դյուցազնի մը սուրին», «Հաղթողը» և  այլն), նրանց փառաբանող պոետի կերպարը: Ատելությամբ խոսելով թուրքական բռնակալության և Աբդուլ Համիդ II սուլթանի մասին՝ բանաստեղծը բացահայտել է նաև եվրոպական տերությունների կեղծ մարդասիրությամբ քողարկված խարդախ դիվանագիտությունը.

Ցեղին սիրտը

Ցեղին սիրտը ժողովածուն (1909) ունի Խորենացուց վերցված «Ընդ եղեգան փող բոց ելաներ» բնաբանը: Դա հայրենասիրության բոցն էր, որ պետք է բոցավառվեր առաջին իսկ «Ձոն» բանաստեղծության մեջ, որն այլ կերպ կարող է հնչել գովք կամ ներբող: Հաջորդում է գրքի «Նախերգանքը» («Նեմեսիս»), այնուհետև երեք շարքերն են՝ «Բագինի վրա», «Կրկեսին մեջ», «Դյուցազնավեպեր»:
Նեմեսիսը հունական դիցաբանության մեջ եղել է վրեժի աստվածուհին, և ահա դարեր տևած ստրկության ցավից բանաստեղծը վրեժի է կոչում ժողովրդին, ուզում է արթանացնել պարտությունից հուսահատ նրա հոգին և մղել հաղթանակների: Քերթողը կերտում է Նեմեսիսի արձանը և քանդակում մարդկանց հոգիների մեջ:«Բագինին վրա» շարքը շարունակում է հայրենասիրական շունչը: Բագին նշանակում է հեթանոսական զոհասեղան (նաև հեթանոսական մեհյան): Որպես նվիրում բագինի վրա է դրվում անմնացորդ սերը հայրենիքի հանդեպ: Շարքը բացվում է «Հայրենիքի ոգին» քերթվածով: Որպես հերոսական անցյալի փլատակված մնացորդ՝ հաջորդում է Անիի ավերակների պատկերը, որի տեր ու տիրականը օձերն են միայն: Ավերակված մայրաքաղաքի պես այժմ էլ մարել են շեն ու լի օջախները, մայրը նամակ է գրում որդուն՝ կարոտի նամակ, և ապսպրում.

Հայկական մշակույթը 16-17-րդ դարերում, գործիչներ և ուղղություններ։

Սոսկալի դժվարությունների հանդիպելով հանդերձ հայ մշակույթը 15-18-րդ դարերում շարունակում էր զարգանալ: Այն զարգանում էր նվիրյալ անհատների եւ մշակութային հարուստ ժառանգության շնորհիվ:15-րդ դարում շարունակում էր գործել Տաթեւի համալսարանը, որը ղեկավարում էր խոշոր աստվածաբան, փիլիսոփա, ազգային-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթեւացին: Համալսարանն ավարտողները գրում էին ավարտաճառեր եւ ստանում կրթական աստիճան: 17-րդ դարի սկզբներից սկսում է գործել Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում: 1763 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցու նախաձեռնությամբ բացվում է Էջմիածնի դպրոցը: Դպրոցներ են բացվում նաեւ հայկական գաղթօջախներում: 15-րդ դարում գործում էր Ղրիմի հայոց Անտոն վանքի, 17-րդ դարից Նոր Ջուղայի, 18-րդ դ. սկզբներից Վենետիկի սուրբ Ղազար կղզու վանական դպրոցները, 18-րդ դարից սկսում է գործել նաեւ Պոլսի Սկյուտարի դպրոցը:16-րդ դարում հայ մշակութային կյանքում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն` սկզբնավորվեց տպագրական գործը: 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ առաջին հայերեն տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»: Հետագայում հայկական տպարաններ ստեղծվեցին Կ.Պոլսում, Լվովում, Նոր Ջուղայում, Ամստերդամում: Ի դեպ, Նոր Ջուղայի հայկական տպարանը առաջինն էր Պարսկաստանում, Իսկ Ամստերդամի հայկական տպարանում 1668թ. առաջին անգամ տպագրվել է հայերեն Աստվածաշունչը:Տպագրական գործի զարգացումը ազդակ հանդիսացավ հայ պարբերական մամուլի առաջացման համար: 1794 թ. Մադրասում Հարություն Շմավոնյանի ջանքերով լույս տեսավ առաջին հայկական պարբերականը` «Ազդարար» ամսագիրը:15-18-րդդարերում զարգանում էր նաեւ հայ գրականությունը: 15-րդ դարի բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը գրել է բնության, գեղեցկության եւ պանդխտության մասին: Իր ստեղծագործություններում սիրո թեման է արծարծել 16-րդ դարի բանաստեղծ Նահապետ Քուչակը: Այս շրջանում տարածված էին «Տաղարան» եւ «Աղվեսագիրք» ժողովածուները, որոնցից առաջինում հավաքվում էին ժողովրդական եւ բանահյուսական երգեր, իսկ երկրորդում առակներ եւ երգիծական ստեղծագործություններ:18-րդ դարի հայ գրականության փայլուն ներկայացուցիչն է Սայաթ Նովան (Հարություն Սայադյան): Ծնունդով լոռեցի այս բանաստեղծը ապրել եւ ստեղծագործել է Թիֆլիսում: Նա իր երգերում արծարծել է սիրո, ազատության արդարության գաղափարները: Սայաթ Նովան ստեղծագործել է մի քանի լեզուներով:15-րդ դարում բժշկագիտության մեջ մեծ հռչակ էր ձեռք բերել Ամիրդովլաթ Ամասիացին, որը եղել է թուրքական սուլթանի անձնական բժիշկը: Նա ժամանակակիցների համար հասկանալի լեզվով գրել է դեղաբույսերի եւ դեղանյութերի վերաբերյալ աշխատություններ:Առաջընթաց տեղի ունեցավ նաեւ պատմագիտության ասպարեզում: 15-րդ դ. պատմիչ Թովմա Մեծոփեցին որպես ժամանակակից ու ակատատես գրում է Լենկթեմուրի արշավանքների մասին: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմության» մեջ ներկայացնում է 17-րդ դ. առաջին կեսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նույն ժամանակաշրջանի աչքի ընկնող պատմիչներից էր նաեւ Զաքարիա Քանաքեռցին:18-րդ դարի առաջին տասնամյակների Հայաստանի պատմությունը ներկայացրել են երեք հեղինակներ: Ստեփանոս Շահումյանը գրեց Դավիթ Բեկի պատմությունը, Եսայի Հասան Ջալալյանը` Ղարաբաղի պատմությունը, իսկ Աբրահամ Կրետացին` թուրք-պարսկական կռիվների պատմությունը:18-րդ դ. վերջին լույս է տեսնում Միքայել Չամչյանի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը: Այն գրելիս հեղինակն օգտագործել է հայ եւ օտար բազմապիսի աղբյուրներ: Մ. Չամչյանը երկրորդն էր Մովսես Խորենացուց հետո, որ գրեց հայ ժողովրդի ամբողջական պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ իր ապրած օրերը:Հայ գիտության ասպարեզում լուրջ իրադարձություն էր 1717 թ. Վենետիկի սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից Մխիթարյան միաբանության ստեղծումը, որը անգնահատելի գործունեություն ծավալեց հատկապես հայագիտության բնագավառում: Մխիթարյանների գիտամշակութային գործունեությունը շարունակվում է նաեւ մեր օրերում:

16 17-րդ դարերում Հայաստանը վերածվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան
պետության միջև անսյորույն պատերազմների թատերաբեմի։ Դրանք ուղենացվում էին
հայերի զանգվածային կորուստներով, իրենց պատմական տարածքներից նրանց բռնի
տեղահանմամբ և հարկադրված գաղթով: 1604-05 թվականներին ավելի քան 250 հազար
հայեր աքսորվեցին Պարսկաստանի խորքը. այդ ողբերգությունը, որը պատմության մեջ
մտավ որպես Մեծ աքսոր, հանգեցրեց Արևելյան Հայաստանի անդրենածին բնակչության
կտրուկ կրճատմանը: Այդուհանդերձ հայերը, վերաբնակվելով Նոր Ջուղայում (տես
պատմական տեղեկանքը ստորև), կարողացան ստեղծել լայնատարած առևտրական ցանց,
որը միավորեց աշխարհի տարբեր երկրների հայ համայնքները: Հայ վաճառականների
համաձայնության գալու կարողությունը, նախաձեռնողականությունն ու հանդգնությունը
նրանց թույլ տվեցին առավելագույնս օգտվել նոր իրա դրությունից և շնորհիվ տնտեսական
զարգացման ժամանակակից բոլոր կենտրոններում իրենց ներկայության ընդլայնման,
արագորեն կապիտալ կուտակել։

Քսենոփոնն ու Հայաստանը։ Քսենոփոնի Հայաստան այցելույթյունը։

Քսենոփոնը հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ էր։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ։Ք.ա. 401 թ. պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում: Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց (բյուր) մի զորաբանակ: Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, հենց այդ ժամանակ էլ նա իր աշխատության մեջ նկարագրել է Հայաստանը։
…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր,-ասել է Քսենոփոնը։

Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը, որ ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր: Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել: Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում: Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը:

homework

1 What I’m looking forward to most this year is…

This year I am most looking forward to preparing, passing the exams and being admitted to the university.

2  Is bullying an issue? 

Yes, this is a real problem for our school.
 People feel more closed, which is bad և they can not express their thoughts

3 Do students need longer breaks or a dress code? 

I think yes, it would be good if the breaks were 10 minutes and the long breaks were 30 minutes. As for clothes, it would be good to dress the way you want, there are people who do not feel good in other clothes.

4 Is it really better to have loved and lost than never to have loved at all?

If you love, you will understand the meaning of love և you will not repeat the same mistake. And if you do not love, you will not understand the wisdom and secret of love.
Սիլվա Հարությունյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Ани Аветисян

Преподаватель русского языка в образовательном комплексе ,,Мхитар Себастаци"

ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲԼՈԳ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՕՑ 11

Հասմիկ Ղազարյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Խաչիկ Ղազարյան

Մխիթար Սեբաստացի ավագ դպրոց 12-րդ դասարան

Հրանտ Չալոյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-րդ դասարան

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

My Edu Way

Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: (Հրանտ Մաթևոսյան)

Միքայել Մկրտչյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-րդ դասարան

Discover WordPress

A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.

The Atavist Magazine

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-րդ դասարան

Longreads

Longreads : The best longform stories on the web

WordPress.com Blog

News, Tips & Website Tutorials

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы